Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Երևանի պատվավոր քաղաքացիները

Երևանի պատվավոր քաղաքացիները
12.10.2014 | 17:11

Երևանի 2796-ամյակի կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տարբեր ոլորտներում բազմամյա գործունեության և վաստակի համար մի շարք անձանց պարգևատրել է հուշամեդալներով և շնորհել կոչումներ:

Ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադևոսյանին, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին, շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լևոն Արոնյանին և բնապահպան, պրոֆեսոր Կարինե Դանիելյանին շնորհվել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:



Դիտվել է՝ 973

Մեկնաբանություններ